Այսօր՝ հուլիսի 19-ի առավոտյան Ախալքալաքի ռեֆերալ կլինիկան ստացել հեմոդիալիզի 10 սարաքավարում, որոնք վերանորոգումից հետո պետք է տեղադրվեն կլինիկայի կիսանկուղային հարկում և ծառայեն Ախալքալաքի եւ Նինոծմինդայի մունիցիպալիտետների բնակիչներին։

Կլինիկայի մենեջեր Ալեքսան Թորոյանն ուրախությամբ է նշում, որ վերջապես այսդքան երկար սպասված օրը եկել է, և սարքավորումներն արդեն կլինիկայում են։

«Նախ և առաջ ուզում եմ մեր ժողովորդին ուրախ լուր հայտնել, որ վերջապես այսքան երկար սպասված դիալիզի ծրագիրն իրագործվում է։ Երկու մունիցիպալիտետների բնակչությունը տառապանքով այդ ծառայությունը ստանում է Վրաստանի եւ Հայաստանի տարբեր քաղաքներում. ինչպիսիք են Ախալցիխե, Բորժոմի, Թբիլիսի, Գյումրի, Երևան, ով եւ որտեղ հնարավորություն ու հարազատներ ունի։ Հիմա մենք արդեն մոտեցել ենք ընդհուպ մինչև վերջնական փուլին՝ մեր ժողովրդին դիալիզի ծառայություն մատուցելու հնարավորությանը։ Այսօր դիալիզի 10 ապարատ բերեցինք։ Կենտրոնը լինելու է մեր հիվանդանոցի նկուղային հարկում, որը վերանորոգվելու է առողջապահության նախարարության բոլոր պահանջներին համապատասխան, որպեսզի ունենանք համապատասխան ենթակառուցվածով դիալիզի բաժանմունք», – ասաց Ալեքսան Թորոյանը։

361957004_2388920141287803_1344385935409402059_n

Վերջինս նաեւ նշեց, որ նախատեսել են 6 մահճակալ, իսկ մնացած 4 սարքավորումը կունենան պահեստում եւ անհարժեշտության դեպքում կարող են ավելացնել մահճակալների քանակը։ Սակայն, ըստ նրանց նախնական տվյալների՝ երկու մունիցիպալիտետում կա 35 կամ 37 հիվանդ, որոնց սպասարկումը հնարավոր է 6 մահճակալով եւ երկու հերթափոխով։

Ինչպես նաև դիալիզի կենտրոնը կունենա հանգստի սենյակ, սպասասրահ, հանդերձարան, սանհանգույց, եւ անպայման կապ կունենա վերակենդանացման բաժանմունքի հետ։

«Լինում են դեպքեր, երբ այդ հիվանդների մոտ կարիք է լինում անհապաղ վերակենդանացման բաժանմունքնում օգնություն տրամադրելու։ Այդ իսկ պատճառով մենք այսպիսի դժվար, բայց շատ կարևոր որոշում կայացրինք։ Դիալիցի կենտրոնները պետք է հիվանդանոցներին կից կամ ոչ այնքան հեռու լինեն, որպեսզի անհրաժեշտության դեպքում վերակենդանացման բաժանմունքը հասանելի լինի։ Եվ ոչ ոք չգիտի, թե այդ անհրաժեշտությունը ե՞րբ կառաջանա», – ասաց Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի մենեջեր Ալեքտան Թորոյանը։

361889212_824328695922183_8377875780548120119_n

Հիվանդանոցի նկուղային հարկի վերանորոգման աշխատանքների նախագծի նախահաշվարկային գումարը կազմում է 734 000 լարի։ Որից հետո համապատասխան սերտիֆիկատ ձեռք կբերվի եւ մասնագետները 8-ամսյա կուրսերի կմասնակցեն, նեֆրոլոգ մասնագիտությամբ։ Դրանից հետո արդեն լրիվությամբ կսկսեն ծառայություն մատուցել։

Ըստ Թորոյանի հունվար ամսից արդեն պետք է կարողանան ամբողջական սպասարկում կազմակերպել։

«Եթե արտառոց ինչ-որ բաներ չկատարվեն, ապա հունվարից կսկսենք սպասարկել բնակչությանը։ Նեֆրոլոգ վերապատրաստվելու իրավունք ունեն միայն ու միայն թերապեւտները և վիրաբույժները (ոչ մանկական)։ Նվազագույնը երկու բժիշկ պետք է վերապատրաստվի և արդեն այդ գործընթացն ընթացքի մեջ է։ Շատ պատասխանատու ծառայություն է, և մենք պետք է համապատասխանենք բոլոր չափորոշիչներին՝ կադրային պերսոնալից մինչեւ ենթակառուցվածք։

Մի քանի օրից արդեն կհայտարարվի շենքի վերանորոգմխն էլեկտրոնային մրցույթը, որը «էվեքսի» ընկերությունը։

«Մենք դիմել ենք մունիցիպալիտետին, քաղաքապետը տեղյակ է, նահանգապետը եւս, ընդհուպ մինչև առողջապահության նախարարը տեղյակ է, եթե հնարավորություն տան օրենքի սահմաններում քաղաքապետարանը մասնակցի որոշակի տոկոսով ֆինանասավորման հարցում, դա շատ լավ կլինի, եթե չէ, միևնույնն է այս ծրագիրը կյանքի կոչվելու է», հավելեց նա։

Թորոյանը նաև հանդես եկավ հայտարարությամբ.

«Օգտվելով առիթից, ուզում եմ խնդրել, որպեսզի հիվանդները կամ հիվանդատերերը ինձ օգնեն, որպեսզի ես կարողանամ գոնե մի անգամ հիվանդներին հանդիպել, որպեսզի նրանց հետ քննարկենք որոշ հարցեր։ Ինձ համար կարեւոր է նրանց կարծիքը։ Կուզեի լսել իրենց առաջարկությունները, քանի որ իրենք տարիներով այդ ամենի մեջ են, և կարող է այնպիսի բան հուշեն, որ մենք հաշվի առնենք շինարարական աշխատանքների ընթացքում։ Եթե իրենց հարմար է, որտեղ որ ցանկանան կազմակերպենք այդ հանդիպումը»։

Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝

Հեմոդիալիզ ընդունողների դժվար ճանապարհը

Հեմոդիալիզի հիվանդների կրկնակի տանջանքը

«Ի՞նչ անենք, ասենք մի օր չկարողացանք փող գտնել, ի՞նչ է լինելու․․․»

Հեմոդիալիզի կենտրոնը հնարավոր է Ախալքալաքի հիվանդանոցի նկուղում բացվի