Այսօր՝ հունվարի 9-ին, Թբիլլիսիում Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառում անցկացվեց։
Այն կազմակերպվել էր «Վիրահայերի միության», Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համլսարանի, Իլիայի պետական համալսարանի, Գեղարվեստի ակադեմիայի, Վրաստանում ՀՀ դեսպանության, Երևանի Սերգեյ Փարաջանովի տուն թանգարանի, Թբիլիսիի պետական հայկական դրամատիկական թատրոնի աջակցությամբ, ինչպես նաեւ անվանի մշակույթային գործիչների հետ համագործակցությամբ:
Սերգեյ Փարաջանովին նվիրված մրցույթը Վրաստանում անցկացվում է դեռևս 2015 թվականից, որին մասնակցում են տարբեր երկրների և տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ: Այսօր միջոցառման ժամանակ ներկայացվեց հայկական մշակույթը, երգն ու պարը, երաժշտությունն ու հայկական շունչը:
Միջոցառման ավարտին տեղի ունեցավ մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Նշենք, որ մրցույթում հաղթողները երկու խմբի էին բաժանված՝ մեծահասակների և անչափահասների և յուրաքանչուր խմբում հաղթող ճանաչվեց 3 մասնակից, ովքեր պարգևատրվեցին տարբեր նվերներով:
Միջոցառմանը ներկա էին վիրահայոց թեմի ներկայացուցիչներ, ուսանողներ, պետական և ոչ կառավարական սեկտորում աշխատող անձինք, դեսպանատան ներկայացուցիչներ, ինչպես նաև Թբիլիսիի Ավագանու աշխատակիցներ, ովքեր իրենց խոսքում կարեւորեցին այս օրը նշելու կարևորությունը:
Նախքան կհայտարարվեր մրցույթի հաղթողների անունները ներկաները հնարավորություն ունեին ծանոթանալ և ուսումնասիրել սրահում տեղադրված կոլաժներին։
«Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն Մարի Առաքելովան իր շնորհակալական խոսքում նշեց, որ այս տարիների ընթացքում ունեցել են բազում աջակիցներ, որոնց շնորհիվ կայացել է մրցույթը, նա կարևորեց Փարաջանովի դերը երկու երկրների միջև ամուր կապեր հաստատելու գործում:
Միջոցառման վերջում Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի ներկայացուցչությունը նվերներ հանձնեցին Թբիլիսիի Ավագանու աշխատակիցներին: