Ախալքալաքի երաժշտական դպրոցի սաները մասնակցել են «Մոմավալիս վարսկվլավի» դասական երաժշտության 17-րդ ազգային մրցույթ-փառատոնի գալա համերգին։ Նրանցից երկուսը զբաղեցրել են 2-րդ տեղը։
Ապրիլի 21-ին Խաշուրի քաղաքում տեղի ունեցավ «Ապագայի աստղեր» ազգային մրցույթ-փառատոնի գալա համերգը, որին հրավիրված էին ելույթ ունենալու Ախալքալաքի երաժշտական դպրոցի սաները։ Մրցույթին ելույթ ունեցան շնորհալի երեխաներ Վրաստանի տարբեր շրջաններից։
«Մենք բազմիցս մասնակցել ենք այս մրցույթին, արդեն 9-րդ տարին է, սա դարձել է բարի ավանդույթ: Մեր բոլոր մասնակիցները դառնում են այս մրցույթի դափնեկիրներ, ուստի մենք շատ ուրախ ենք: Մեր սաներից երկուսը հրավիրված էին դափնեկիրների գալա համերգին՝ Վալերիա Ստելմաշովան և Վարդան Կալիվոնջյանը։ Նրանք մասնակցեցին և շատ լավ նվագեցին, արժանացան դափնեկրի դիպլոմների: Սա մեծ հաղթանակ է, քանի որ այս տարի շատ ուժեղ մասնակիցներ կային։ Երկրորդ հորիզոնականը շատ արժանի տեղ է, իսկ մնացածներին տրվել են դափնեկրի դիպլոմներ՝ դրանք Անահիտ Ուզունյանն ու Թամունա Կապանաձեն են»,- ասաց Ախալքալաքի երաժշտական դպրոցի տնօրեն Սվետլանա Կարոյանը։
Դասական երաժշտության «Ապագայի աստղեր» մրցույթը դասական երաժշտության աշխարհում առաջխաղացման լավ հնարավորություն է։ Ախալքալաքից երկու փոքրիկ դաշնակահարներ հասել են հաջողության, որի սկիզբը դրվել է հենց այս մրցույթում։
«Մեր բոլոր դիպլոմակիրները և դափնեկիրները առաջ են գնում, Արսենն ու Անահիտը, ովքեր ընդունվել են Թբիլիսիի ուսումնարան և ուսումը կշարունակեն կոնսերվատորիայում, այսինքն՝ սա տրամպլին է հետագա երաժշտական գործունեության համար»,- ասում է նա։