Այս տարի Վրաստանում կենսաթոշակները բարձրացել են, Ջավախքում բարձրալեռ շրջանի արտոնություններից օգտվող թոշակառուներն արդեն կստանան բարձրացված կենսաթոշակ, մինչև 70 տարեկան թոշակառուները՝ 378 լարի, իսկ 70 տարեկանից բարձր անձինք՝ 498 լարի։ Jnews-ը ճշտել է, թե քանի թոշակառու կա Ջավախքում, և նրանցից քանիսը որքան հավելավճարից կօգտվի։
70 տարեկան և բարձր թոշակառուների համար հավելավճարը կազմում է 50 լարի։ Բարձրլեռնային նպաստից չօգտվողներն տարիքային թոշակ արդեն կստանան 415 լարիի չափով։ Իսկ Ջավախքի 70 տարեկանից բարձր (բարձր լեռնային բնակավայրերի բնակչի կարգավիճակ ունեցող) թոշակառուները կստանան 498 լարի։
Մինչև 70 տարեկան թոշակառուների համար հավելավճարը կազմում է 20 լարի։ Բարձրլեռնային նպաստից չօգտվող կենսաթոշակառուները կստանան 315 լարի, իսկ Ջավախքի թոշակառուների (լեռնային շրջանի բնակչի կարգավիճակ ունեցող) կենսաթոշակը կկազմի 378 լարի։
Վրաստանում կանանց համար կենսաթոշակային տարիքը 60 տարեկանն է, իսկ տղամարդկանց համար՝ 65 տարեկանը:
Ջավախքում (Նինոծմինդա և Ախալքալաք), ըստ Սոցիալական ծառայության գործակալության տվյալների, 2023 թվականին կա 13578 թոշակառու։
Ախալքալաքի մունիցիպալիտետում ընդհանուր առմամբ եղելէ 9094 թոշակառու։ Նրանցից 4329-ը 70 տարեկանից բարձր են։
Նինոծմինդայի մունիցիպալիտետում, ըստ Սոցիալական ծառայությունների գործակալության պաշտոնական կայքի, 2023 թվականին տարիքային կենսաթոշակ է ստացել 4484 մարդ, որոնցից 2066-ը 70 տարեկանից բարձր են։