Հանրային առողջապահության կենտրոնը փնտրում է կազմակերպություններ, որոնք, կորոնավիրուսի կանխման համար, Ախալքալաքի դպրոցներում և այլ կազմակերպություններում կիրականացնեն ախտահանման աշխատանքներ:
Ախալքալաքի ՀԱԿ-ի տնօրեն Ավետիք Տոնականյանն ասաց, որ քաղաքապետարանում կայացած հանդիպումից հետո, նրանք ախտահանման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններ են փնտրում, որպեսզի նրանց հետ պայմանավորվածություն ձեռք բերեն:
«Մենք ունենք 10 հեռախոսահամար, զանգում ենք բոլորին, գտել ենք մեկին, ով կարող է կատարել աշխատանքը, կպայմանավորվենք նրա հետ, ոմանք միայն ախտահանիչ միչոցներ են առաջարկում: Ես ժամը հինգին նորից կգնամ քաղաքապետարան և կտեղեկացնեմ, հետո կխոսեմ կազմակերպությունների, դպրոցների, մանկապարտեզների ղեկավարների հետ և կփոխանցեմ հեռախոսահամարը, որպեսզի նրանք զանգեն և պայմանավորվեն », – ասաց Ավետիք Տոնականյանը:
Վերջինիս խոսքով, մունիցիպալիտետում ախտահանվելու են բոլոր դպրոցները, մանկապարտեզները, և կազմակերպությունները: Ախտահանումը կկատարվի այն կազմակերպության հաշվին, որում կիրականացվի ախտահանումը:
Հաստատությունների ախտահանումը էժան գործընթաց չէ, մեկ լուծույթը, որով կարելի է ախտահանել մոտավորապես 400 քառ / մ, արժե 159 լարի: