Ախալքալաքի մունիցիպալիտետի մի շարք դպրոցներում ուսուցչի, բժշկի և հավաքարարի թափուր աշխատատեղեր կան։

Ախալքալաքի մունիցիպալիտետի Բավրա գյուղի հանրակրթական դպրոցում բժշկի ազատ հաստիք կա:

Պտենայի հանրային դպրոցում՝ VII, VIII, IX դասարանների աշխարհագրության և VII, VIII, IX դասարանների պատմության ուսուցչի թափուր աշխատատեղեր կան։
Ախալքալաքի Իլիա Ճավճավաձեի անվան թիվ 3 հանրային դպրոցում հավաքարարի ազատ հաստիք կա:

Արագվայի հանրային դպրոցում՝ II, V դասարանների տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ և VII դասարանի ֆիզիկայի ուսուցչի թափուր աշխատատեղեր կան:

Թափուր աշխատատեղեր կան նաև Մերենիայի հանրային դպրոցում՝ VIII, IX դասարանների քաղաքացիական կրթության, Կարծախի հանրային դպրոցում՝ III, IV, IX, X դասարանների անգլերեն լեզվի, Գոգաշենի հանրային դպրոցում՝ VIII, X դասարանների քաղաքացիական կրթության, I, II, III, V, VI, VII, VIII, IX, X, XI, XII դասարանների ֆիզիկական դաստիարակություն և սպորտ, VII, VIII, X դասարանների ֆիզիկա, I, II, III, V, VI, VII, VIII դասարանների կերպարվեստ և կիրառական արվեստ, I, II, III, V, VI, VII, VIII դասարանների երաժշտություն, III դասարանի՝ ես և հասարակությունը առարկաների համար:

Մաջադիայի հանրային դպրոցում V-րդ դասարանի մաթեմատիկայի ուսուցչի ազատ հաստիք կա, իսկ Բոզալիի հանրային դպրոցում՝ VI, VII, IX դասարանների հայոց լեզվի ուսուցչի, Մարտունիի հանրային դպրոցում՝ V դասարանի կերպարվեստ և կիրառական արվեստի, IV դասարանի և Սուլդայի հանրային դպրոցում X-րդ դասարանի մաթեմատիկայի ուսուցչի թափուր աշխատատեղ կա:

Ազատ են նաև Զակի հանրային դպրոցի I դասարանի վրացերենը որպես երկրորդ լեզու ոչ վրացալեզու դպրոցների համար, VII, VIII, IX, XI, XII դասարանների աշխարհագրության, Ախալքալաքի թիվ 2 հանրային դպրոցում՝ XI, XII դասարանների աշխարհագրության, XI դասարանի ճանապարհային նշաններ և երթևեկության անվտանգություն առարկաների թափուր հաստիքներ կան։

Ազմանայի հանրային դպրոցում կան հետևյալ ազատ տեղերը՝ VIII, IX, X դասարանների բնագիտություն, VIII, IX, X դասարանների ֆիզիկա, VI, VII, IX, X դասարանների երաժշտություն, VII, VIII, IX, X դասարանների աշխարհագրություն, V, VI, VII, VIII, IX, X դասարանների՝ ռուսերեն, VII, VIII, IX, X դասարանների՝ պատմություն, V, VI, VII, VIII, IX, X դասարանների՝ ֆիզիկական դաստիարակություն և սպորտ, I դասարանի՝ տարրական, ինչպես նաև VII, VIII, IX, X դասարանների վրաց լեզու և գրականություն առարկաների համար: