2024 թվականի հունվարի 1-ից մինչև 8-ը ներառյալ Ախալքալաքի հոսպիտալում ծնվել է 9 երեխա։ Տարվա առաջին օրն Ախալքալաքում ծնվել է աղջիկ երեխա։ Ծննդաբերություններից մեկն ավարտվել է կեսարյան հատումով։
Նշենք, որ 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 9-ը ներառյալ Ախալքալաքի հոսպիտալում ծնվել էր 10 երեխա։ Տարեսկզբին ծնված երեխաները պաշտպանել էին գենդերային բալանսը, ծնվել էր հինգ տղա և հինգ աղջիկ։ Իսկ առաջինը լույս աշխարհ էր եկել տղա։
2022 թվականի հունվարի 1-ից մինչև 18-ն Ախալքալաքի հոսպիտալում լույս աշխարհ էր եկել 12 երեխա: Առաջինը լույս աշխարհ է եկել աղջիկ երեխա։
2021 թվականի առաջին օրն Ախալքալաքի հիվանդանոցում տղա է ծնվել, իսկ հունվարի 1-ից մինչև հունվարի 22-ն ընկած ժամանակահատվածում՝ 28 երեխա։
2020 թվականի հունվարի 1-ին Ախալքալաքում երկու երեխա է ծնվել՝ տղա ու աղջիկ:
Հարկ է նշել, որ Ախալքալաքի հիվանդանոցում վերջին տարիների համեմատ 2023 թվականին գրանցվել է ծնելիության ամենաքիչ քանակը։ Ներառյալ դեկտեմբերի 26-ն Ախալքալաքում ծնվել է 336 երեխա։