Ախալքալաքում, անտառում երիտասարդի դին են գտել: Հետաքննություն է սկսվել «Անզգուշությամբ մահ պատճառել» հոդվածով:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ չափահաս երիտասարդը սառել է անտառում:
Հետաքննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի համաձայն: Դեպքի մանրամասները դեռ չեն հայտնում: