Նալբանդյան-Չարենց խաչմերուկի փորված ճանապարհատվածն ամենայն հավանականությամբ կասֆալտապատվի 2024 թվականի գարնանը։ Էլեկտրաբաշխիչ Energo Pro Georgia ընկերությունից Jnews-ին հայտնեցին, որ այդ հատվածը կասֆալտապատեն, բայց չցիտեն կոնկրետ ե՞րբ։ Բանն այն է, որ Նալբանդյան փողոցում Energo Pro Georgia ընկերությունը նոր ստորգետնյա էլեկտրահաղորդման գիծ է կառուցում, ինչի պատճառով էլ արդեն երկու ամիս է փորել են ճանապարհը։

Մենք այս թեմային անդրադարձել էինք նաև դեկտեմբերի 12-ին, այդ ժամանակ մեզ էլեկտրաբաշխիչ Energo Pro Georgia ընկերությունից պատասխանել էին, որ մեկ շաբաթից հույս ունեն վերացնել ճանապարհափոսերը։ Անցել է երկու շաբաթ, սակայն աշխատանքներ այդ ուղղությամբ չեն ընթանում, կրկին դիմեցինք ընկերությանը, մեզ պատասխանեցին հետևյալը՝

«Ճանապարհի ասֆալատապատման համար ֆիզիկապես չի հասցնում մեր կապալառուն, քանի որ ճանապարհը սառած է և թաց, մինչև չոր եղանակներ չլինեն, ճանապարհի այդ հատվածը չչորանա, ասֆալտապատում չի կատարվի, կոնկրետ ժամանակահատված չենք կարող ասել։ Պետք է լավ եղանակ լինի, որ սառած չլինի», – ասացին Energo Pro Georgia ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ճանապարհափոսը գնալով խորանում է և ավելի անանցանելի է դառնում, այն անհանգստացնում է ինչպես վարորդներին, այնպես էլ հետիոտնին։ Թե ե՞րբ կասֆալտապատվի քաղաքի ամենաբանուկ խաչմերուկներից մեկը, ոչ ոք չգիտի։

Հիշեցնենք, որ նոր էլեկտրամատակարարման ստորգետնյա գիծն անցկացվում է 280 մետրանոց հատվածի վրա՝ մի տրանսֆորմատորից մյուսն ընկած հատվածում՝ տրանսֆորմատորի ծանրաբեռնվածությունը բեռնաթափելու նպատակով։

Այս թեմայով կարող եք նաև կարդալ՝

Energo Pro Georgia-ն խոստանում է մեկ շաբաթից վերացնել ճանապարհափոսերը

Նալբանդյան փողոցում էլեկտրահաղորդման նոր գիծ է անցկացվում