Նոյեմբերի վերջ էլեկտրաբաշխիչ Energo Pro Georgia ընկերությունն Ախալքալաքի Նալբանդյան փողոցում սկսեց նոր ստորգետնյա էլեկտրահաղորդման գծի կառուցումը՝ քաղաքի կենտրոնում բաժանորդների էլեկտրամատակարարման որակը բարելավելու նպատակով։ Energo Pro Georgia-ն աշխատանքները շարունակում է, իսկ ճանապարհը քանդված և անանցանելի վիճակում է։ Դժվարանցանելի են նաև մայթերը, քանի որ փորելուց հետո հողը և մեծ քարերը լցրած են մայթերին։ Energo Pro Georgia ընկերությունից հույս են հայտնում, որ մի շաբաթում աշխատանքները կավարտեն և ճանապարհի այդ հատվածը կասֆալտապատվի։

5

Թե վարորդների, թե հետիոտնի համար այդ ճանապարհահատվածը դարձել է դժվարանցանելի։ Փորված է նաև ճանապարհի այն հատվածները, որտեղով մարդիկ իրենց բակեր են մտնում։

Քանի որ այդ աշխատանքներն իրականացնում է Energo Pro Georgia ընկերությունը դիմեցինք նրանց, իմանալու համար, թե երբ են ճանապարհն ասֆալտապատելու։

1

«Մեր ընկերությունն աշխատանքները դեռ չի ավարտել, երբ մենք կավարտենք աշխատանքները,  այդ ժամանակ կգան կասֆալտապատեն։ Մոտավորապես 5-6 օրից, կամ առավելագույնը մեկ շաբաթից ասֆալտապատումն էլ հետը պետք է ավարտենք, բայց այստեղ կարևոր մի բան կա, որ ձյուն չտեղա։ Եթե եղանակային պայմանները թույլ տան ուզում ենք ավարտել գործերը, այդպես չենք թողնի», – հայտնեցին Energo Pro Georgia ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից։

3

Հիշեցնենք, որ նոր ելեկտրամատակարարման ստորգետնյան գիծն անցկացվում է 280 մետրանոց հատվածի վրա՝ մի տրանսֆորմատորից մյուսն ընկած հատվածում՝ տրանսֆորմատորի ծանրաբեռնվածությունը բեռնաթափելու նպատակով։