Վրաստանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալությունը։
Թբիլիսիում օգոստոսի 2-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +26, +28 աստիճան։ Օգոստոսի 3-5-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +34 աստիճան։
Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի, Սուխումի) օգոստոսի 2-5-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։ Ցերեկը կլինի +31, +33 աստիճան։
Առաջիկա օրերին Արևելյան Վրաստանի լեռնային և բարձրլեռնային շրջաններում հնարավոր են կարճատև անձրևներ՝ ամպրոպով։ Ախալցիխեում, Բորժոմիում, Փասանաուրիում կլինի +27, +32 աստիճան։ Ախալքալաքում, Ծալկայում, Բակուրիանիում, Գուդաուրիում օդի ջերմաստիճանը կլինի +18, +23 աստիճան։