Վրաստանում մարտի 9-12-ը սպասվում է ցուրտ և անձրևային եղանակ: Այս մասին նշվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հրապարակած տեղեկատվության մեջ։

Ըստ նրանց՝ լեռնային շրջաններում սպասվում է՝ առատ ձյուն, մառախուղ ու բուք, իսկ ծովում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ:

«Սպասվող հորդառատ անձրևները կարող են էապես բարձրացնել Արևմտյան Վրաստանում գետերում ջրի մակարդակը, իսկ լեռնային շրջաններում՝ ձնահյուսք և սողանք:

Առատ ձյան, տեսանելիության վատթարացման, ձնաբքի, սողանքների և ձնահոսքի պատճառով ճանապարհների որոշ հատվածներում կարող է սահմանափակվել երթևեկությունը»,- հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։