Ախալքալաքի մունիցիպալիտետը տարիներ շարունակ փայլում է սպորտի ասպարեզում։ Դրա վառ ապացույցը Եվրոպայի և Վրաստանի չեմպիոններն են։Այսպիսով մեր ընթերցողին ենք ներկայացնում այս տարվա սպորտային ձեռքբերումները։
Ախալքալաքի մարզահամալիրն այս տարի Ախալքալաքին տվել է ութ Վրաստանի և երկու Եվրոպայի չեմպիոն։
2023 թվակինին ութ բռնցքամարտիկներ տարբեր տարիքային խմբերում դարձել են Վրաստանի չեմպիոններ։
Ինչպես նաև մեր մարզիկները չեմպիոններ են դարձել քիքբոքսինգ մարզաձևում, տարբեր միջազգային մրցաշարերի ընթացքում։ Եվրոպայի գործող երկու չեմպիոն ունենք բռնցքամարտում, 60 կգ քաշային կարգում Արտյուշ Գոմցյանը, և 54 կգ քաշային կարգում՝ Գոռ Այվազյանը։
Բաթումիում կայացած մրցաշարից մեր մարզիկները նույնպես փայլուն արդյունքերով են վերադարձել։ Վրաստանի բռնցքամարտի ազգային հավաքականի կազմում են ընդգրկվել ութ բռնցքամարտիկներ։ Նրանք 2024 թվականին կմասնակցեն հավաքներին։ Մյուս տարի մեծահասակները կմասնակցեն եվրոպայի առաջնությանը և օլիպմիական խաղերի ուղեգիր թեռք բերելու համար կմասնակցեն միջազգային երկու մեծ մրցաշարերի։
Մեր բռնցքամարտիկները գրավել են նաև երկրորդ, երրորդ տեղեր, ովքեր նույնպես կկարողանան պայքարել հավաքների ժամանակ, եթե հաղթեն առաջին տեղ գրաված մարզիկներին, ապա նրանք ևս իրավունք կստանան մասնակցելու եվրոպայի առաջնությանն ու օլիմպիական խաղերին։
Ախալքալաքի մարզահամալիրի տնօրեն Ատոմ Էլիզբարյանը 2023 թվականը համարում է մեծ ձեռքբերումների տարի։ Հույս հայտնելով, որ 2024 թվականին ավելի մեծ արդյունքների կգրանցենք։
Ինչպես նաև բազմաթիվ հաղթանակներ են գրանցել Ախալքալաքի սպորտ դպրոցի սաները։
Ազատ ոճի ըմբշամարտի մեր մարզիկներն այս տարվա ընթացքում 43 մեդալ են նվաճել, որից 25-ը միջազգային մրցույթներից է։ Բրազիլիայում տեղի ունեցած մինչև 15 տարեկանների խմբում երիտասարդական օլիմպիադայից Ախալքալաքի սպորտ դպորցի սանը վերադարձել է երկրորդ պատվավոր տեղով։
Ֆուտբոլում «Աբուլ» թիմը նույնպես գրանցել է հաջողություններ։ Վրաստանի առաջնությունում 7-րդ հորիզոնականն է գրավել, 8 հաղթանակ գրանցել, նույնքան պարտություն և 4 ոչ ոքի։
Իսկ երիտասարդների ֆուտբոլի թիմը (2009-2010 թթ․ ծնված երիտասարդները) երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային առաջնությունում։ Գրանցել են 6 հաղթանակ, 5 պարտություն և 1 ոչ ոքի։
Տարին հաջողակ էր նաև մեր կարատեիստների համար, նրանք մասնակցել են տարբեր մրցաշարերի։ Առաջին հորիզոնական զբաղեցրել 9 անգամ, երկրորդ՝ 3 և երրորդ՝ 15 անգամ։
Սպորտ դպրոցի ֆուտբոլի, վոլեյբոլի, սեղանի թենիսի թիմերը մասնակցել են Համահայկական խաղերին։
Սպորտ դպրոցի տնօրեն Արամ Սուքիասյանը նույնպես անցնող տարին դրական է գնահատում։