Ուկրաինայում անցկացվեց Կ1-ի (քիք-բոքսինք) բաց առաջնությունը: Ախալքալաքցի մարզիկները նվաճեցին հինգ ոսկե և մեկ բրոնզե մեդալ:
2019 թվականի դեկտեմբերի 13-ից դեկտեմբերի 16-ը Լվովում անցկացվեց Ուկրաինայի K1 բաց առաջնությունը:
Առաջնությանը մասնակցում էին 8-ից 16 տարեկան մարզիկներ՝ 7 երկրներից:
Վրաստանից մասնակցեցին 17 մարզիկ, որոնցից 7-ը Ախալքալաքի մարզադպրոցի սաներն էին:
Պատվավոր առաջին տեղը գրավեցին՝ Սարգիս Տոնականյանը, Ռազմիկ Քամալյանը, Շուրա Դարբինյանը, Նոդար Դարբինյանը և Վարդան Գասպարյանը: Երրորդ տեղը գրավեց Իգիթ Կյուրեղյանը:
Ըստ մարզիչ Սերժիկ Տոնականյանի, մրցույթից առաջ երեխաները քրտնաջան աշխատել են հաջողության հասնելու համար:
«Բոլորը լավ մարզավիճակում էին, և բոլորը ցույց տվեցին լավ արդյունքներ», – ասում է մարզիչ Սերժիկ Տոնականյանը:
Ըստ մարզչի, Վրաստանի բոլոր 17 մարզիկները գերազանց արդյունքներ են ցույց տվել: