Ախալքալաքի սպորտային համալիրում արդեն երրորդ տարին է անընդմեջ անցկացվում են Վրաստանի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը:

Փետրվարի 22-ին, Ախալքալաքի սպորտային համալիրում կայացավ Վրաստանի բռնցքամարտի երիտասարդական առաջնության հանդիսավոր բացումը: Բացմանը ներկա էին Ախալքալաքի շրջանի ղեկավարությունը, Ախալքալաքից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր՝ Սամվել Պետրոսյանը, Վրաստանի բռնձքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, բռնձքամարտի Եվրոպական համադաշնության գործադիր անդամ և բռնցքամարտի Եվրոպական համադաշնության մրցավարության հանձնաժողովի անդամ՝ Վլադիմիր Ախալկացին, Վրաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ՝ Դավիթ Կվաչաձեն և այլոք:

Ողջույնի խոսքով հանդես եկավ և ջերմ ընդունելության համար շնորհակալություն հայտնեց ախալքալաքցիներին և շրջանի ղեկավարությանը, Վրաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար՝ Վլադիմիր Ախալկացին:

Ներկաների համար ելույթ ունեցավ Ախալքալաքի շրջանի մշակույթի տան պարի համույթը՝ հայկական և վրացական պարերով:

Առաջնությունը տևելու է չորս օր, որին իրենց մասնակցությունն են բերելու Վրաստանի տարբեր շրջաններից 85 մարզիկ: Ախալքալաքի շրջանից առաջնությանը մասնակցում են 8 մարզիկ, բոլոր քաշային կարգերում:

Վլադիմիր Ախալկացին գտնում է, որ մի քանի տարի անընդմեջ Վրաստանի առաջնության անցկացումը Ախալքալաքում տվել է իր դրական արդյունքը:
-«Ախալքալաքում կան հիանալի բռնցքամարտիկներ: Օթար Երանոսյանը արդեն երկրորդ անգամ է անընդմեջ դառնում է Եվրոպայի մեծահասակների եզրափակչի անդամ: Ամբողջ ֆեդերացիան և մարզական կազմը հույսեր է կապում նրա հետ, և նրա մոտ կան բոլոր տվյալները, որ ստանա 2016 թ. Ռիո Դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք: Նա շատ կայուն բռնցքամարտիկ է, և հիանալի մարդ: Նա պարտադրում է իրեն սիրել: Եվ հույսով ենք, որ նա օլիմպիադային մասնակցելու իրավունք կստանա»,- ասում է Վլադիմիր Ախալկացին:

Վրաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար՝ Վլադիմիր Ախալկացին գտնում է, որ Ախալքալաքում տեղի է ունեցել «Բռնցքամարտի պայթուն»:

-«Իզուր չէ, որ բռնցքամարտը համարում են հայկական մարզաձև»,- նշում է Ախալկացին:

Առաջնությունը գնահատում են 15 ժյուրիի անդամ, յուրաքանչյուր մարտը՝ երեք հոգի:

Շուշան Շիրինյան