Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում դեկտեմբերի 25-28-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ Վրաստանի որոշ շրջաններում ցուրտ ու ձնառատ եղանակը կպահպանվի մինչև դեկտեմբերի 27-ը։

«Դեկտեմբերի 27-28-ին տեղումների ինտենսիվությունը նվազում է, սակայն դեկտեմբերի 28-ին առանձին բարձր լեռնային շրջաններում սպասվում են առատ ձյուն, մառախուղ և բուք։ Ուժեղ քամին կփչի արևմտյան ուղղությամբ։ Թբիլիսիում հնարավոր են թույլ տեղումներէ Դեկտեմբերի 28-ին ժամանակ առ ժամանակ քամու ուժգնացում է սպասվում։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +8, +10 աստիճան»,- ասվում է տեղեկատվության մեջ։