Մարտի 29-ից ապրիլի 2-ը Վրաստանում եղանակային պայմանների կտրուկ վատթարացում է սպասվում, – հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

Մարտի 29-ի գիշերը Սև ծովի ափին և Գուրիա-Սամեգրելոյի առանձին շրջաններում, 29-ի օրվա երկրորդ կեսից հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է քամու ուժգնացում՝ արևմտյան ուղղությամբ, ծովում հնարավոր է 4-5 բալանոց փոթորիկ, իսկ բարձրլեռնային շրջաններում՝ բուք:

Ըստ հաղորդագրության, օդի ջերմաստիճանը մարտի 30-ից ապրիլի 2-ն էապես կնվազի: Մարտի 31-ի և ապրիլի 1-ի գիշերային ժամերին հարթավայրերում և ցածրադիր գոտիներում կդիտվի բացասական ջերմաստիճան։ Մարտի 30-ից ապրիլի 1-ը առանձին վայրերում սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտիներում՝ ձյան տեսքով, առանձին շրջաններում հնարավոր է ամպրոպ և կարկուտ։

Գործակալությունը զգուշացում է՝ սպասվող առատ տեղումները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերում հեղեղումների, երկրի լեռնային շրջաններում ձնահոսքի ձևավորման և սողանքային գործընթացների ակտիվացման։ Սպասվող ուժեղ քամին կարող է վնասել շենքերի տանիքները, էլեկտրահաղորդման գծերը, ծառերը և այլ ենթակառուցվածքային օբյեկտները: Օդի բացասական ջերմաստիճանը և ուժեղ քամին բացասաբար կանդրադառնան ծաղկման փուլում գտնվող պտղատու ծառերի վրա: