Այս շաբաթ Վրաստանում անոմալ շոգ է սպասվում: Օդի ջերմաստիճանը Արևմտյան Վրաստանում կարող է հասնել +37, +39°С, Արևելյան Վրաստանում՝ +39, +41°С։

Ինչ վերաբերում է Ջավախքին, ապա այստեղ նույնպես շոգ եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 30, գիշերը՝ 14։ Նինոծմինդայում օդերևութաբանները ցերեկը կանխատեսում են 28, գիշերը՝ 14 աստիճան տաքություն։