Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Ախալքալաքում տեղի կունենա ամանորյա տոնակատարություն։ Այն կսկսվի ժամը 14:00-ին ամանորյա տոնածառի լուսավառմամբ, նվագախմբի և զգեստավորված կերպարների շքերթով։

Ժամը 14:00-19:00-ն սպասվում է Սուրբ Ծննդյան տոնավաճառ, տեղական արտադրանքի, ձեռագործ աշխատանքների ցուցահանդես, որտեղ կարող եք գնել տաք ըմպելիքներ և քաղցրավենիք: Երեխաներին սպասվում է մանկական տարածքը և ամանորյա խաղալիքների պատրաստումը:
Дизайн без названия - 1

Համերգներով հանդես կգան տեղի արտիստները։ Կլինի նաև իլյուզիոնիստների շոու, հեքիաթի հերոսների երթ, երեխաները կդիմավորեն Ձմեռ պապին։
Дизайн без названия - 1
Дизайн без названия - 1

Ելույթ կունենա թմբուկային նվագախումբը, տոնական միջոցառումների ավարտին` ժամը 17:00-ից 19:00-ն, ախալքալաքցիները կվայելեն համերգ, որին կմասնակցեն Ալեգրոն, Ռեզոն և երեխաները Շոուն:

Տոնակատարությունը կեզրափակվի հրավառությամբ։