Վրաստանի ՆԳՆ-ն ձերբակալել է 10 մարդու, Թուրքիայի, Բանգլադեշի և Աֆղանստանի քաղաքացիների, սահմանը ապօրինի հատելու մեղադրանքով, «Կարծախի» սահմանային անցակետում, վրաց-թուրքական սահմանին:
Ինչպես հաղորդում է ՆԳՆ-ն դեկտեմբերի 13-ին, սահմանապահ ոստիկանությունը, Ախալքալաքի շրջանի ոստիկանության հետ միասին ձերբակալել է մի խումբ մարդկանց, ովքեր փորձում էին ապօրինաբար հատել սահմանը Վրաստանից անցնելով Թուրքիա: Թուրքիայի, Բանգլադեշի և Աֆղանստանի 10 քաղաքացիներ փորձում էին անցնել «Կարծախի» սահմանային անցակետով:
Իրականացվում է հետաքննություն Վրաստանի պետական սահմանը խմբակային ապօրինի հատման, Վրաստանի քրեական օրենսգրքի 19-344 հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն: Հետաքննությունը անցկացնում է Սահմանային ոստիկանության Գլխավոր օպերատիվ և քննչական ծառայությունը: