Այսօր Ախալքալաքում հարգեցին ապրիլին 9-ի զոհերի հիշատակը, ովքեր մահացան 1989–ի ցույցի ժամանակ:
Ժամը 11:00-ի ապրիլի 9-ի հուշակոթող էին այցելում տարբեր ոլորտների աշխատակիցներ ու քաղաքացիներ: Ախալքալաքի տեղական իշխանության ներկայացուցիչները, ոստիկանությունը, դպրոցականներն ու մանկավարժները, ուսանողները և այլ պետական հաստատությունների ներկայացուցիչները ծաղիկներ դրեցին և մոմեր վառեցին՝ ի հիշատակ ապրիլի 9-ի զոհերի:
Ախալքալաքի վրացական դպրոցի աշակերտները բանաստեղծություններ արտասանեցին նվիրված 1989 թվականի ողբերգական իրադարձություններին: Վրաց Ուղղափառ եկեղեցու Ախալքալաքի և Կումուրդոյի մետրոպոլիտ Նիկոլոզը պատարագ մատուցեց՝ ի հանգստություն զոհերի հոգիների համար:
Ցույցի ժամանակ զոհվածների հիշատակը հարգեցին նաև Զորի Զորյանի անվան երիտասարդական միության անդամները: Նրանք հուշակոթողին ծաղիկներ դրեցին օրվա երկրորդ կեսին:
1989 թվականի ապրիլի 9-ին, Թբիլիսիում հավաքվել էր 10 հազար մարդ, պատրաստել էին բարիկադներ 29 ծանրաքաշ մեքենաներից և տրոլեբուսներից: Չնայած Թբիլիսիի ոստիկանապետի և պատրիարք Իլիա 2-րդի կոչերին ցուցարարները չցրվեցին և մնացին հրապարակում:
Հանրահավաքի ցրման հետևանքով զոհվել է 21 մարդ, որոնց մեծամասնությունը կանայք են:
1989-ի ապրիլի 9-ին Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների հետաքննման նպատակով ստեղծվել է հատուկ հանձնաժողով: Հանձնաժողովը եզրակացրել է, որ ցուցարարների դեմ անհամամասնական ռազմական ուժ է կիրառվել:
Քրիստինե Մարաբյան