Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքային զարգացման հիմնական առաջնահերթությունները շարունակում են մնալ ճանապարհների վերականգնումն ու ջրամատակարարումը, թեև վերջին տարիներին առաջնահերթություն է դարձել նաև սպորտային ենթակառուցվածքների և զբոսայգիների կառուցումը։ Jnews-ը հաշվել է, թե որքան գումար է ծախսվել 2023 թվականին մունիցիպալ ճանապարհների ասֆալտապատման և գյուղերի ջրամատակարարման համակարգերի բարելավման վրա։
Քաղաքապետարանի տվյալներով, մունիցիպալիտետը 2023 թվականին մունիցիպալ ճանապարհների ասֆալտապատման և գյուղերի ջրամատակարարման համակարգերի բարելավման համար ծախսել է 6 039 540,838 լարի։
Ախալքալաքի մունիցիպալիտետում, ըստ Պետական գնումների գործակալության tenders.procurement.gov.ge կայքի, 2023 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետում իրականացվել է 5 592 928 368 լարիի չափով ճանապարհների ասֆալտապատում, 118800 լարի գումարով կատարվել է մանրախճի լցում և հարթեցում՝ հիմնականում գյուղական ճանապարհների։
Տարբեր հիմնադրամների միջոցներով ասֆալտապատված ճանապարհների հետ մեկտեղ, տեղական բյուջեից բարեկարգվել է Գոման-Օլավերդ ճանապարհը։ Ինչպես նաև Ախալքալաքի փողոցներն ու բակերը։
«Օգնություն գյուղին ծրագրի» (ՕԳԾ) միջոցներով բարեկարգվել են Խուլգումո, Կարտիկամ, Թախչա և Փոքր Սամսար գյուղերի ճանապարհները:
Այս տարի մունիցիպալիտետը 327812,47 լարի է ծախսել խմելու և ոռոգման ջրի համակարգերի, ինչպես նաև անասուններին ջրելու համար նախատեսված ջրամբարների բարելավման համար։
Մասնավորապես:
1. Դիլիսկա գյուղում ջրամբարի բարեկարգման համար
2. Դիլիսկա գյուղում բաց բետոնե ջրանցքների կառուցման համար
3. Պտնա գյուղի ջրամատակարարման համակարգի վերականգնման համար
4 Ագանա-Էխտիլա գյուղերի ջրամատակարարման համակարգի վերականգնման համար
5. Գոգաշեն գյուղի ջրամատակարարման համակարգի վերականգնման համար
6. Վաչիան գյուղի խմելու ջրի ջրամբարի վերականգնման համար
7. Գոման գյուղի խմելու ջրի ջրամբարի տանիքի վերականգնման համար
8. Վարեւան գյուղի արհեստական լճի (ամբարտակի) վերականգնման համար
Ջրամատակարարման գծերի բարելավման, ջրատար խողովակներ ձեռք բերելու և ջրամատակարարման համակարգը վերականգնելու համար ՕԳԾ-ի միջոցները ծախսվել են հետևյալ գյուղերում՝ Ալաստան Գոգաշեն, Թոթխամ, Կարծախ, Տուրցխ, Բուղաշեն, Գոման, Օլավերդ, Սուլդա, Բոզալի, Դավնիա, Մյասնիկյան, Ղադոլար, Ազավրեթ, Կորխ:
Մունիցիպալիտետը 170 հազար լարի է հատկացրել նաև Խանդո գյուղում նոր ջրամբարի կառուցման համար, սակայն մինչ այժմ մրցույթը դեռ միայն հայտարարված է։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 25-ն է։ Աշխատանքները կսկսվեն առաջիկա՝ 2024 թվականին: