Ախալքալաքի մունիցիպալիտետում 2023 թվականին տարբեր հիմնադրամներից իրականացվել է 9 ենթակառուցվածքային աշխատանք և Էխտիլա գյուղի դպրոցի կաթսայատան վերանորոգման աշխատանքները, որի ընդհանուր գումարը կազմում է 7,590,504 լարի։
Ախալքալաքի քաղաքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն, 2023 թվականին մունիցիպալիտետում Տարածաշրջանային հիմնադրամից իրականացվել է 7 ենթակառուցվածքային աշխատանք 6,512,004 լարի գումարով և երկու ծրագիր՝ Բարձրալեռ հիմնադրամից՝ 1,078,500 հազ. լարի գումարով:
Տարածաշրջանային հիմնադրամի միջոցներով կատարված աշխատանքներն են.
1. Աբուլ-Կարտիկամ ճանապարհի վերականգնումը՝ 1,165,024 լարի,
2. Կարծախ-Ափնիա ճանապարհի վերականգնումը՝ 1.368.148 լարի,
3. Պտնա-Չունչխա ճանապարհի վերականգնումը ՝ 436 000 լարի,
4. Աղմաշենեբելի փողոցի թիվ 14 շենքի տանիքի վերանորոգումը՝ 122 437 լարի,
5. Խուլգումո-Կուլիկամ ճանապարհի վերականգնումը՝ 1,182,500 լարի,
6. Ալաթուման-Բեժանո ճանապարհը՝ 1.025.000 լարի,
7. Սուլդա և Դադեշ գյուղերում խմելու ջրի պոմպակայանի, պահեստային բաքի և մայրուղային խողովակաշարի կառուցումը՝ 1 212 895 լարի:
Բարձրալեռ զարգացման հիմնադրամից իրականացվել են հետևյալ աշխատանքները.
1. Խավեթ-Դավնիա-Էրինջա ճանապարհը՝ 500 000 լարիի չափով.
2. Բուռնաշեթ գյուղի ճանապարհը՝ 578.500 լարի
3. Էխտիլա գյուղի դպրոցի կաթսայատան վերանորոգում, շենքի ներքին ջեռուցման համակարգի տեղադրում և կաթսայատան սարքավորումների տեղադրում՝ 52510 լարի։
Ինչպես նաև Բարձրալեռ զարգացման հիմնադրամից երկամյա աշխատանք է իրականացվել Ախալքալաքի Ջիվանու պուրակի վերականգնման ուղղությամբ՝ Ազատության փողոցի վրա։ Աշխատանքի ընդհանուր ծավալը կազմում է 580 000 լարի (2022թ՝ 525 486 լարի; 2023 թ՝ 54 514 լարի)։
2023 թվականին տեղական բյուջեով իրականացվել է 46 աշխատանք՝ 5,116 982 լարիի չափով, որից 1,365 637 լարի ծախսվել է խմելու ջրի և ոռոգման համակարգերի բարելավման, 775 296 լարի մունիցիպալ կամուրջների վերականգնման, 344 447 լարի՝ լուսավորության համար, 50 006 լարի՝ մանկապարտեզների համար, 220 158 լարի՝ պուրակների վերականգնման համար։