Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային Եվրամիության կայացրած նշանակալի որոշումների առնչությամբ, որոնցով Վրաստանը ԵՄ–ին Միությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ է ստացել, իսկ Ուկրաինայի և Մոլդովայի հետ բանակցություններ են սկսվում ԵՄ-ին անդամակցելու շուրջ։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում:

«Շնորհավորում եմ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի իմ գործընկերներին և երեք երկրների ժողովուրդներին Եվրոպական խորհրդի կայացրած որոշումների առնչությամբ։ Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի և դեմոկրատական սկզբունքները կիսողների համար»,- ասվում է միկրոբոլոգում։

ԵՄ գագաթնաժողովը որոշել է ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալ Վրաստանին։ Այդ մասին դեկտեմբերի 14–ին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Ուկրաինայի և Մոլդովայի հետ բանակցություններ կսկսվեն։