Վերջին մեկ շաբաթում Վրաստանում կորոնավիրուսի 12 338 նոր դեպք է բացահայտվել: Երկում ապաքինվել է 12 766 մարդ: Մեկ շաբաթում Վրաստանում վարակից մահացել է 6 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

COVID-19-ի դրականության ցուցանիշը մեկ շաբաթվա կտրվածքով կազմում է 16,58%:

Անցած շաբաթվա տվյալներով, Վրաստանում բացահայտվել է վարակի 12 729 նոր դեպք, 11 199 մարդ ապաքինվել է, 8 մարդ մահացել: