Հունիսի 21-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 260 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 834 մարդ, մահացել է 15 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 359 141, այստեղից ապաքինվել է 345 582 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 175:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 11 059 փորձարկում, այդ թվում 5 205-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 5 854-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 2.35% է, վերջին 14 օրվանը՝ 2.45%, վերջին 7 օրվանը՝ 2.62%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 234 410 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 922 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 37 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 2 819 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 590 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: