Հայաստանում մարտի 30-ին կատարվել է 2 024 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 108 հիվանդ, արձանագրվել է մահվան 2 դեպք։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մարտի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 519 դեպք, որոնցից 409 987 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2 243 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 613 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 676 է:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 289 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 975 223 թեստավորում: