Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության՝ ճանապարհային վարչության տեղեկությամբ, ամբողջ երկրում օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով, ճանապարհների մաքրման աշխատանքներն իրականացվում են 24 ժամյա ռեժիմով, իրականացվում են նաև ավազ-աղ խառնուրդի թափման աշխատանքներ և բոլոր անհրաժեշտ միջոցառումները երթևեկության խափանումներից խուսափելու նպատակով:
Ճանապարհային վարչությունը հորդորում է բնակիչներին ձմռանը երթևեկել համապատասխան անվադողերով, սարքի ավտոտրանսպորտով, ինչպես նաև ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին:
Գերատեսչության հաղորդմամբ, տեղաշարժման հատուկ ռեժիմներ են գործում հետևյալ ավտոմոբիլային ճանապարհներին.
Բքի և վատ տեսանելիության պատճառով միջազգային նշանակության՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի՝ Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ մնացած տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը ազատ է:
Առատ ձյան, բքի և վատ տեսանելիության պատճառով, միջպետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա կմ94-կմ110 (Փարավանի լեռնանցք) ճանապարհահատվածին արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը: Նույն ճանապարհի կմ1-կմ93 հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի, ինչպես նաև 30 տեղից ավել ունեցող ավտոբուսների տեղաշարժը, իսկ մնացած տեսակի տրանսպորտի տեղաշարժն ազատ է։