Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով բերման են ենթարկել Ախալցիխեի ոստիկանության անվտանգության վարչության տեսուչին, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հետաքննության տվյալներով՝ տեսուչը մեղադրվում է բռնության երեք դրվագով, որոնք տեղի են ունեցել 2023 թվականի նոյեմբերին։
Նախ տեսուչը հարվածել է քաղաքացուն, մի քանի օր անց ձեռք է բարձրացրել իր երեխայի ու ընկերոջ վրա, իսկ մեկ շաբաթ անց կրկին հարվածել է տուժողին ու սպառնացել խեղդամահ անել։ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրյալին բերման է ենթարկել տուժողներից մեկի ստացած վնասվածքների վերաբերյալ բժշկական փորձաքննության եզրակացության և այլ ապացույցների հիման վրա։
Հատուկ քննչական ծառայությունը հետաքննությունը սկսել է տուժած քաղաքացու հայտարարության հիման վրա։
Հանցագործությունը նախատեսում է ազատազրկում՝ մինչև 2 տարի ժամկետով։ Հատուկ քննչական ծառայությունը շարունակում է քննությունը։