«Human Rights Watch» (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Վրաստանի հիմնական խնդիրներն է համարում՝ իրավապահների հաշվետվության բացակայությունը, ԼԳԲՏ համայնքի նկատմամբ խտրականությունը, ԶԼՄ-ների ազատության առումով սպառնալիքները և աշխատանքային իրավունքների ոտնահարումը: Այս մասին ասվում է HRW-ի տարեկան զեկույցում, որը գնահատում է աշխարհի ավելի քան 90 երկրներում տիրող իրավիճակը:
Քաղաքական լարվածության աճը
Խոսելով Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ HRW–ը հատուկ ուշադրություն է դարձնում 2020 թվականի աշնանը տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վրա: Զեկույցի հեղինակները նշում են, որ ընտրություններին հաջորդել է քաղաքական լարվածության լուրջ աճ:
«Ընտրությունների կեղծման մեղադրանքների ֆոնին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանում պահպանեց մեծամասնությունը: Ընդդիմության պատասխանը դարձավ նոր գումարման խորհրդարանի բոյկոտը», – ասվում է զեկույցում:
ԵԱՀԿ-ն կարծում է, որ ընտրություններն անցել են մրցակցային միջավայրում, բայց ստվերի տակ են առնվել «ընտրողների կողմից ճնշման մասին լայն տարածում գտած մեղադրանքները»: Տեղական դիտորդական կազմակերպությունների գնահատականները շատ ավելի վատն են: Նրանք այս ընտրություններն անվանել են «ամենաքիչ ժողովրդավարական և ազատ» ընտրությունները, որոնք երբևիցե անցկացվել են «Վրացական երազանքի» իշխանավարության ընթացքում:
HRW-ը նշում է նաև ընտրություններից հետո երկրում սկսված բողոքների մասին: Միևնույն ժամանակ նշվում է, որ նոյեմբերի 8-ին ոստիկանությունը, առանց նախազգուշացման, ջրցան մեքենաներ էր կիրառել տասնյակ մարդկանց դեմ, ովքեր հավաքվել էին Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց՝ բողոքի խոսք ներկայացնելու ընտրություններում տեղի ունեցած խախտումների դեմ:
«COVID-19»-ը
Ըստ HRW-ի՝ կորոնավիրուսային համավարակի ազդեցությունը Վրաստանի տնտեսության վրա «կործանարար» էր: 2020 թվականի երկրորդ եռամսյակում երկրի ՀՆԱ-ն անկում է ապրել մոտ 16%-ով, ինչը պատճառ դարձավ «գործազրկության և աղքատության լուրջ աճի» համար:
Ապրիլին Վրաստանի կառավարությունը մշակել է հակաճգնաժամային ծրագիր, որը սոցիալական օգնություն է տրամադրել քաղաքացիներին և արտոնություններ նախատեսեց նաև բիզնեսի համար: 1,5 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիրը նախատեսված էր վեց ամսվա կտրվածքով:
Ընտրություններից երեք ամիս առաջ իշխանությունները հայտարարեցին 132 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ լրացուցիչ հակաճգնաժամային միջոցառումների մասին: Երկրում շատերը այս քայլը գնահատեցին «ընտրողների ուշադրությունը գրավելու նպատակով շահարկում», – նշվում է զեկույցում:
Զեկույցի հեղինակները հիշեցնում են նաև, որ Վրաստանում համազգային արգելափակումը կիրարկվեց փետրվարից հետո՝ երկրում կորոնավիրուսի առաջին դեպքի գրանցումից անմիջապես հետո:
Իրավապաշտպանները նշում են, որ այդ ժամանակ Վրաստանում արտակարգ դրություն և պարետային ժամ սահմանվեց, փակվեցին սահմաններն ու օդանավակայանները, երկրի ներսում սահմանափակվեց տեղաշարժը և փակվեցին բոլոր դպրոցները, ինչը վերաբերեց շուրջ 600 հազար երեխայի:
HRW-ը նշում է, որ այս միջոցառումների շնորհիվ «համավարակի առաջին ամիսներին երկիրը հաջողեց զսպել վիրուսի տարածումը»: Մայիսի 23-ին երկրում հանվեց արտակարգ դրությունը: Վկայակոչելով շարունակվող համավարակը՝ խորհրդարանը դրանից մեկ օր առաջ ընդունեց օրենսդրական փոփոխություններ, որոնք տարբեր տիպի արձագանքների արժանացան իրավապաշտպան խմբերի կողմից: Մասնավորապես, Վրաստանի կառավարությանը թույլատրվեց սահմանափակել քաղաքացիների որոշակի իրավունքներ՝ առանց արտակարգ դրություն հայտարարելու: Խոսքը սեփականության, տնտեսական և աշխատանքային իրավունքների, ինչպես նաև տեղաշարժման և հավաքներ կազմակերպելու ազատության մասին է:
«Վրաստանում մարդու իրավունքների խմբերը նշել են, որ առանց խորհրդարանական վերահսկողության լայնածավալ պետական լիազորություններ տրամադրելը հակասում է սահմանադրությանը», – ասվում է զեկույցում:
Իրավապահների կողմից չարաշահումները
HRW-ը տարեցտարի իր ամփոփիչ զեկույցներում Վրաստանի մասին հիշատակում է իրավապահ մարմինների ներկայացուցիչների նկատմամբ անպատժելիությունը, ովքեր չարաշահում են իրենց լիազորությունները: 2019 թվականի նոյեմբերին նման փաստերի հետաքննությունը վստահվել էր հատուկ ստեղծված անկախ մարմնին՝ պետական տեսչությանը:
2020 թվականի ութ ամիսների ընթացքում գերատեսչությունը ստացել է ավելի քան 1,3 հազար բողոք: Հետաքննություն է հարուցվել 168 դեպքերի առթիվ, որոնց մեծ մասը վերաբերել է պաշտոնեական լիազորությունները չարաշահմանը, բայց եղել են նաև անմարդկային վերաբերմունքի դեպքեր: Նույն ժամանակահատվածում Հանրային պաշտպանի գրասենյակը ստացել է 68 բողոք՝ քրեակատարողական համակարգում և ոստիկանության ծառայողների կողմից ոչ պատշաճ վերաբերմունքի փաստերի առթիվ:
Զեկույցի հեղինակները նշում են, որ իրավապահների կողմից խախտումների բազմաթիվ փաստեր մնում են չբացահայտված, հատկապես այն փաստերը, որոնք տեղի են ունեցել մինչ Պետական տեսչության ստեղծումը: Որպես օրինակ՝ HRW-ը բերում է բողոքի ցույցը, որը սկսվել էր Թբիլիսիում 2019 թվականի հունիսի 20-ին՝ ի պատասխան ռուս կոմունիստ-պատգամավոր Սերգեյ Գավրիլովի Վրաստան կատարած այցի: Այդ ժամանակ խորհրդարանի շենքի առջև հավաքված հազարավոր ցուցարարների դեմ հատուկ նշանակության ջոկատները հատուկ միջոցառումներ գործածեցին: Ընդհանուր առմամբ, տուժեց մինչև երեք հարյուր մարդ:
Վրաստանի օմբուդսմենը կարծում է, որ սկսված հետաքննությունը «կենտրոնացել է միայն շարքային ոստիկանների կողմից կատարված հանցագործությունների վրա, սակայն չի կարողացել օբյեկտիվորեն կամ ամբողջությամբ գնահատել ղեկավարության պատասխանատվությունը»:
ԶԼՄ-ների ազատությունը
HRW-ն նշում է, որ 2020 թվականին Վրաստանը բազմիցս ստացել է հաղորդումներ ազատության սահմանափակումների և ԶԼՄ-ների վրա քաղաքական ճնշումների մասին:
Իրավապաշտպանները խոսում են Աջարիա հեռուստաընկերության աշխատակիցների պաշտոնաթողությունների շարքի և սկանդալի մասին, որոնք հաջորդեցին ղեկավարության փոփոխությանը: Զեկույցի հեղինակները նշում են, որ իշխող կուսակցությունը հեռարձակման նախորդ ղեկավարությանը «բացահայտ դժգոհություն է հայտնել խմբագրական քաղաքականության հանդեպ»:
Մեկ այլ փաստ, որին կազմակերպությունն ուշադրություն է դարձնում, կապված է սաբոտաժի գործի հետ, որի ընթացքում Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) ստուգում էր ընդդիմադիր «Մթավարի» հեռուստաալիքի ռեպորտաժը: Ռեպորտաժում խոսվում էր այն մասին, որ իշխանությունները կեղծում են Covid-19-ի տվյալները:
«Տեղի իրավապաշտպան խմբերը հետքննության մեկնարկը գնահատում են խոսքի ազատությանը միջամտելու վտանգավոր նախադեպ», – ասվում է զեկույցում:
Իրավապաշտպանները մտահոգված են նաև «Վրաստանի էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում կատարված փոփոխությունների կապակցությամբ: Հաղորդակցության ազգային կարգավորող հանձնաժողովը, իրավունք է ստացել ցանկացած ընկերությունում նշանակել հատուկ կառավարիչ, որը չի կատարում նրա որոշումները: «ԶԼՄ-ների շահերի պաշտպանության կոալիցիան» և «Լրագրողներն առանց սահմանների» կազմակերպությունները քննադատել են այդ որոշումը:
Աշխատանքային իրավունքները
Սեպտեմբերին Վրաստանի խորհրդարանը ընդունեց օրենսդրական փոփոխություններ, որոնք ընդլայնեցին աշխատանքային տեսչության մանդատը և կարգավորեցին աշխատանքային ժամերին, գիշերային հերթափոխին, արտաժամյա աշխատանքին, պարտադիր հանգստյան օրերին և ժամերին վերաբերող հարցերը:
Չնայած դրան, Վրաստանում աշխատանքային պայմաններն ու աշխատավայրում անվտանգությունը դեռ խնդիր են հանդիսանում: Այսպես են կարծում զեկույցի հեղինակները: Երկրում 2020 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում աշխատավայրերում մահացել է 22 մարդ, եւս 110-ը՝ տուժել են:
Միևնույն ժամանակ, HRW-ն նշում է, որ հաճախ նման փաստերը կապված են հանքավայրերի շահագործման հետ:
«Հունիսին Տղիբուլիում մի քանի հարյուր ածխահաններ բողոքի ցույցեր էին կազմակերպել այն բանից հետո, երբ 22 հանքափոր անսարք վերելակի պատճառով մի քանի ժամ մնացել էին հանքավայրում: Մարտի սկզբին նույն ընկերության երեք հանքափոր հոսպիտալացվել էր՝ հանքավայրում գազից թունավորման պատճառով», – ասվում է զեկույցում:
ԼԳԲՏ համայնքի անդամների նկատմամբ խտրականությունը
«Իշխանությունները շարունակում են տրանսգենդեր անձանց մերժել առանց սեռափոխության վիրահատության սեռի օրինական ճանաչումը: Իրավական ճանաչման բացակայությունը լուրջ խոչընդոտ է Վրաստանում տրանսգենդեր մարդկանց ամենօրյա կյանքում, այդ թվում՝ աշխատանք փնտրելու առումով», – ասվում է զեկույցում:
Իրավապաշտպանները նշում են, որ համավարակի մեկնարկից հետո Վրաստանում տրանսգենդեր անձանց վիճակն էլ ավելի է վատացել: Նրանցից շատերը կորցրել են իրենց եկամուտը և չեն կարողացել վճարել իրենց կացարանի դիմաց վարձավճարը: Ապրիլին տրանսգենդեր կանայք բողոքի ցույց էին անցկացրել՝ պահանջելով կառավարության աջակցությունը: Խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար ակցիայի ժամանակ 19 կին փորձել էր ինքնահրկիզվել:
Տեղի իրավապաշտպան խմբերը քննադատել էին կառավարության հակաճգնաժամային տնտեսական ծրագիրը, քանի որ դրանում հաշվի չէին առնվել տրանսգենդեր մարդկանց կարիքները: Նրանք նշել էին, որ նման մարդկանցից շատերին չի ընդունում ոչ միայն հասարակությունը, այլև իրենց իսկ ընտանիքները: Այդ իսկ պատճառով տրանսգենդեր մարդիկ, ովքեր ճգնաժամի ընթացքում կորցրել էին իրենց աշխատանքը, չէին կարող հույսը դնել իրենց հարազատների ֆինանսական աջակցության վրա:
Թմրաքաղաքականությունը
Ինչպես նշում է HRW-ը՝ Վրաստանի իշխանությունները «պահպանում են թմրանյութերի վերաբերյալ խիստ օրենքները»: Մարդիկ քրեական պատասխանատվության են ենթարկվում նույնիսկ անձնական օգտագործման կամ գործածման նպատակով թմրանյութեր (բացի մարիխուանայից) պահելու համար:
«Հունիսին ՍԴ-ը հակասահմանադրական էր ճանաչել այն դրույթը, ըստ որի՝ անձն այնքան չնչին քանակությամբ թմրամիջոցներ է իր մոտ պահում, որը թունավորում չի առաջացնում: Այնուամենայնիվ, խորհրդարանում օրենսդրական բարեփոխումների նախագիծը, որը սահմանելու է թմրամիջոցների օգտագործման հանրային առողջապահության մոտեցումները և մեծ մասամբ վերանայելու է պատժամիջոցների պրակտիկան, սառեցված վիճակում է գտնվում», – ասվում է զեկույցում: