Շրջանային ընտրական հանձնաժողովները (ՇԸՀ) աշխատում են տեղամասային հանձնաժողովների ձևավորման վրա: Վաղը վերջին ժամկետն է, երբ ՇԸՀ-ն պետք է ընտրի ընտրատարածքային հանձնաժողովների 6 անդամը, մյուս 7 անդամները կնշանակեն կուսակցությունները:
Ընտրությունների օրը ամբողջ Վրաստանում կգործի 84 Շրջանային ընտրական հանձնաժողովներ, ինչպես նաև ինքնավար կառավարման քաղաքների ընտրաշրջանները` Թբիլիսիի, Ռուսթավիի, Քութաիսիի, Փոթիի և Բաթումիի:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման համար բոլոր շրջաններում ձևավորվել են հանձնաժողովներ: ՇԸՀ-ները սովորաբար ձևավորվում են 13 հոգուց, որոնցից 5-ը մշտական աշխատողներն են, մեկը ընտրությունների ընթացքում ժամանակավոր ընդունվում է ԿԸՀ-ի կողմից բոլոր ՇԸՀ -ներում, ու յոթ անդամների նշանակում են կուսակցությունները:
Տեղամասային ընտրական հանձնաժողովները բաղկացած են 13 հոգուց: Ախալքալաքի ՇԸՀ-ում ընտրատարածքային հանձնաժողովների 6 անդամներին արդեն ընտրել են օգոստոսի 3-ին: Ընդհանուր 70 տեղամասային հանձնաժողովների համար ստացվել էր 540 դիմում: Կուսակցությունները իրենց ներկայացուցիչների ցուցակները դեռևս չեն ներկայացրել ՇԸՀ-ին:
Այս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Վրաստանում կա` 3 461 225 ընտրող, Ախալքալաքի №40 ընտրատարածքում կա 38 148 ընտրող, Նինոծմինդայի №41 ընտրատարածքում` 21 015 ընտրող:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները լուսաբանելու համար մինչ օրս գրանցվել են երկու լրատվական կազմակերպություններ` “Նյուս Սփեյսը” և “Հարավային Դարպասը”:
Ընտրություններին հետևելու համար գրանցվել են հինգ միջազգային կազմակերպություններ և 19 ոչ կառավարական կազմակերպություններ:
Շուշան Շիրինյան