Շարունակվում է Ախալքալաքի սպորտ դպրոցի երկու դահլիճների վերանորոգման աշխատանքները։ Վերանորոգման ընթացքում ավելացվել է ևս մեկ պահեստային դուռ։

Էլեկտրոնային մրցույթը հաղթել է ՍՊԸ «Գոլդ-777»՝ 63 999.71 լարի արժողությամբ։

1

«Աշխատանքները սկսվել են օգոստոսի կեսերին, դպրոցի շենքում բացվել է պահեստային ելքի-մուտքի դուռ, լամինատն է քանդվել, փոխարենը կլինի կաուչուկապատ հատակ, որն էլ ավելի համապատասխան է սպորտային դպրոցի մարզադահլիճին։ Հիմա թենիսի սրահի կաուչուկապատումն ավարտվել է և սկսվել է մեծ սրահի կաուչուկապատման աշխատանքները», – ասաց Սպորտ դպրոցի տնօրեն Արամ Սուքիասյանը։

Մեծ սրահում կտեղադրվեն 7 լուսարձակներ։

2

Ինչպես իր խոսքում նշում է Սպորտ դպրոցի տնօրենը՝ կատարվող աշխատանքերը շատ կարևոր էին դպրոցի համար։ Քանի որ երեխաները կարող է պարապմունքիների ընթացքում վնասվածքներ ստանային լամինատե հատակին ընկնելուց, այդ առումով կաուչուկը ապահով է և փափուկ։ Ըստ այդմ՝ իր շնորհակալությունն է հայտնում քաղաքապետարանին։

Ինչպես նշեցին նորոգման աշխատանքներն իրականացնողները, ովքեր Թբիլիսիից են եկել, աշխատանքների ընթացքում խնդիրներ չեն առաջացել։ Ընդհանուր աշխատում է չորս հոգի։

Աշխատանքները պետք է ավարտվեն սեպտեմբերի 21-ը ներառյալ։

Հարկ է նշել, որ Սպորտ դպրոցում երեխաները կարող են հաճախել՝ ֆուտբոլի, վոլեյբոլի, սեղանի թենիսի, կարատեի, ռեգբի, ազատ ոճի ըմբշամարտի և այլն։ Ազատ ոճի ըմբշամարտի պարապմունքներն ընթանում են Դիլիսկա գյուղում, իսկ կարատեի մի խումբը գործում է քաղաքում, իսկ մյուսը՝ Մաջադիա գյուղում։ Դպրոցում սովորում է մոտ 250-280 աշակերտ։ Ընդունելության կոնկրետ տարիք չկա, տարբեր սպորտաձևերում տարբեր տարիքային շեմ է սահմանված։

3