Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալության տվյալներով՝ դեկտեմբերի 6-ին Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում ձյան առատ տեղումներ են սպասվում։

Ճանապարհների որոշ հատվածներում հնարավոր է երթևեկության սահմանափակումներ կիրառվեն։

«Դեկտեմբերի 6-ի կեսօրից մինչև դեկտեմբերի 7-ի առավոտը Արևելյան Վրաստանի հյուսիսային լեռնային շրջաններում սպասվում է առատ ձյուն, հնարավոր է ձնահյուս, մառախուղ և բուք։ Ճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է կիրառվեն երթևեկության սահմանափակումներ»,- ասվում է տեղեկատվության մեջ։