Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ հոկտեմբերի 9-ի կեսօրից մինչև հոկտեմբերի 10-ի գիշերը Արևմտյան Վրաստանում առանձին վայրերում սպասվում է հորդառատ անձրև, բարձրադիր շրջաններում՝ առատ ձյուն։

«Հոկտեմբերի 9-հոկտեմբերի 10-ի օրվա երկրորդ կեսը Վրաստանի ողջ տարածքում սպասվում է ուժեղ արևմտյան քամի, 4-5 բալանոց փոթորիկ ծովում:

«Արևմտյան Վրաստանի գետերը տեղումներով պայմանավորված կարող են վարարել, իսկ լեռնային շրջաններում սողանքներ կարող են առաջանալ»,- ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։