Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Շիրազ Ղասրին կարևորել է բոլոր քաղաքական ուժերի՝ իշխանության և ընդդիմության, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների համակարգված աշխատանքը՝ հասնելու հիմնական նպատակին՝ Վրաստանի անդամակցությանը ԵՄ-ին։
«Ինչպես Վրաստանում բոլորը գիտեն, ԵՄ-ն բացել է Վրաստանի համար թեկնածուի կարգավիճակ ստանալու դուռը: Հուսով եմ, որ Վրաստանը, որի տեղը եվրոպական ընտանիքում է, կկարողանա կատարել այս կարևոր քայլը տարեվերջին։
Ակնկալիքներ չունեմ, հուսով եմ, և կարևոր է, որ Վրաստանի բոլոր քաղաքական ուժերը և քաղաքացիական հասարակությունը աշխատեն այդ կարևոր նպատակի համար, քանի որ սա երկարաժամկետ նպատակ է, և երկարաժամկետ հեռանկարում անհրաժեշտ է միավորել ուժերը։
«Հուսով եմ, որ կառավարությունը, ընդդիմադիր քաղաքական ուժերը և ընդհանուր առմամբ քաղաքացիական հասարակությունը կկրկնապատկեն իրենց ջանքերը՝ համատեղ, կառուցողական և ընդգրկուն աշխատելու համար՝ իրականացնելու վրաց բնակչության եվրոպական ձգտումները», – ասել է ֆրանսիացի դիվանագետը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը հրապարակել է ընդլայնման վերաբերյալ զեկույց, որում խորհուրդ է տալիս ԵՄ անդամ 27 երկրներին՝ Եվրոպայի Խորհրդին, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհել դեկտեմբերի 14-15-ը կայանալիք երկօրյա գագաթնաժողովում։