Վրաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը շարունակում է ծառայությունների փուլային վերականգնումը: Այսօրվանից վերսկսվել է վարորդական իրավունքի տեսական քննությունների հանձնումն այն մարդկանց համար, ովքեր էլեկտրոնային գրանցում էին անցել և կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով չէին կարողացել մասնակցել քննությանը:
Գերատեսչության տվյալներով, այդ անձանց թույլատրվում է տեսական քննությունը հանձնել կոնկրետ նշված մի օրում, որը կսահմանի գործակալությունը, այն սպասարկման կենտրոնում, որտեղ որ կատարվել է գրանցումը:
Բացի այդ, այսօրվանից ամբողջությամբ կվերականգնվեն հրազենի գրանցման հետ կապված բոլոր ընթացակարգերը: Ինչ վերաբերում է անձի դատվածության մասին տեղեկանքի, տրանսպորտային միջոցի օրինական կարգավիճակի, պետական սահմանը հատող անձի և զենքի օրինական կարգավիճակի մասին, ապա այս փուլում հայտերը ընդունվում են միայն էլեկտրոնային ձևով գործակալության կայքում: