Էներգետիկան, լոգիստիկան, ծառայությունների ոլորտը, գյուղատնտեսությունը, սննդարդյունաբերությունը, արտադրական ոլորտը, բնական ռեսուրսների կառավարումը, նորարարությունները և տեխնոլոգիաները.- այս ոլորտները Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը համարում է երկրի տնտեսական աճի գերակայությունները:
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Քոբուլիան էներգետիկայի ոլորտում առաջնային է համարում արտադրության օբյեկտների շինարարությունը և էներգոռեսուրսների ներկրման կրճատումը, ինչպես նաև էներգետիկ շուկայի բարեփոխումը:
Գիորգի Քոբուլիան լոգիստիկայի տեսանկյունից հիմնախնդիր է համարում տրանզիտային ներուժին տիրապետելը և միջազգային շուկաների հասանելիության բարելավումը: Միևնույն ժամանակ, խոսելով տնտեսական աճի առաջնային ոլորտների մասին, շեշտում է զբոսաշրջության և արտահանման ոլորտների հետագա զարգացումը: