Տարիներ շարունակ բժիշկներն ահազանգում են Վրաստանում ծնելիության ցածր մակարդակի մասին, ինչն անհանգստացնող է։ Այդ մասին մեկ անգամ չէ, որ նշել են նաև Ախալքալաքի հոսպիտալի բժիշկները։ Նրանք շեշտում են, որ ծնելիության մակարդակը տարեց տարի նվազում է, սակայն մեզանում ավելացել է երրորդ երեխա ունեցող զույգերի թիվը։ Այս տարի Ախալքալաքի հոսպիտալում 11 ամսում ծնվել է 309 երեխա։
Ախալքալաքի հոսպիտալում 11 ամիսների ընթացքում 64 հղիության ընդհատում է գրանցվել՝ վիժում, ինչպես նաև տարբեր պատճառներով հղիության արհեստական ընդհատման՝ 70 դեպք։
Բժիշկները ցավով են նշում, որ հիմա շատացել են վիժումները, պայմանավորված տարբեր պատճառներով։ 10 հղի կանանցից 6-7-ի առաջին հղիությունն ավարտվում է վիժմամբ։ Պատճառները տարբեր են՝ թե արտաքին, թե ներքին գործոններ։
Նշենք, որ 2023 թվականն Ախալքալաքի հոսպիտալում սկսվել է տղա երեխայի ծնունդով։ 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 9-ը ներառյալ Ախալքալաքի հոսպիտալում ծնվել է 10 երեխա։
Տարեսկզբին ծնված երեխաները պաշտպանել էին գենդերային բալանսը, ծնվել էր հինգ տղա և հինգ աղջիկ։