Խուլգումո գյուղի բնակիչները դժգոհում են, որ ամենաչնչին վատ եղանակի դեպքում գյուղի կեսը մնում է առանց էլեկտրականության։ Այս խնդրի հետևանքով տուժում են ոչ միայն Խուլգումոյի բնակիչները, այլեւ Օրջա, Կորխ, Թոթխամ, Խանդո եւ այլ գյուղերը։ Energo Pro Georgia բաշխիչ ընկերության PR մենեջերի խոսքով՝ այս խնդիրը լուծման փուլում է։

Քաղաքին ամենամոտ գտնվող Խուլգումո գյուղի ստորին (հարավային) հատվածի բնակիչները բողոքում են հոսանքի մշտական ​​անջատումներից։ Նրանց խոսքով, խնդիրն առկա է արդեն 10 տարի։

«Եթե մեր տարածքում փոքր-ինչ քամի է լինում, թեկուզ աննշան, գյուղի մի մասը՝ քաղաքի կողմից, 4-7 ժամ հոսանքազրկվում է, գյուղի մյուս մասի հետ նման բան չի եղել։ Չնայած, որ մարդիկ լողանում են և այլն, մեր ջեռուցումն էլ է անջատվում: Չկա մի տուն, որ ջեռուցում չունենա, տանը բոլորը 2-3 փոքր երեխաներ ու ծերեր ունեն»,- մեկնաբանում է գյուղի բնակիչներից մեկը։

Ինչպես Jnews-ի հետ զրույցում նշեց Energo Pro Georgia-ի PR մենեջերը, ընկերությունն արդեն վերականգնողական ծրագիր է իրականացնում, որի շրջանակներում Խուլգումո գյուղի խնդիրը կլուծվի։

«Գյուղը հոսանքով է ապահովվում երկու տրանսֆորմատորից, տարբեր հոսանքի աղբյուրներից, այդ իսկ պատճառով վթարի ժամանակ, եթե դրանցից 1-ը վնասվում է, գյուղի կեսը լույս չի ունենում։ Մեր ընկերությունն իրականացնում է նախագիծ այս ուղղությամբ, հենց դրա համար, որպեսզի Խուլգումոյում խնդիրը լուծվի։ Մենք արդեն պատվիրել ենք փակ զիփ մալուխ, այն վերգետնյա չէ և, հետևաբար, չի կարող վնասվել քամուց: Սա նվազագույնի կհասցնի վթարի և վնասվելու հավանականությունը»,- մեկնաբանեց նա։

Նրա խոսքով, ընկերության հաշվարկներով այս խնդիրը կլուծվի մինչև նոր տարի։