Ախալքալաքի մունիցիպալիտետում ավելանում է ջրծաղիկի դեպքերի քանակը։ Այս անգամ չորս դեպք գրանցվել է Խուլգումո գյուղում։
Ախալքալաքի հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանն ասում է՝ ջրծաղիկի 4 դեպքից, երկուսը՝ բացահայտվել է մանկապարտեզում, իսկ երկուսը՝ դպրոցում։
«Ուզում եմ նշել, որ այս դեպքում ոչ դպրոցն է փակելու ենթակա, ոչ էլ մանկապարտեզը, քանի որ երեխաների մոտ ցանավորումը սկսվել է շաբաթ-կիրակի օրերին, իսկ երկուշաբթի արդեն չեն հաճախել՝ ոչ դպրոց, ոչ մանկապարտեզ», – ասում է Տոնականյանը։
Մյուս գյուղերից դեռ զանգեր չեն գրանցվել։ Մոնիթորինգն ընթանում է սովորական ձևով: Ախալքալաքի հանրային առողջապահության կենտրոնը ամեն ամիս մոնիթորինգ է անցկացնում քաղաքում և գյուղերում, պարզելու՝ թե բնակչության շրջանում ինչ վարակներ կան տարածված:
Հիշեցնենք, որ մունիցիպալիտետում ջրծաղիկի առաջին դեպքը հաստատվել էր Սուլդայի մանկապարտեզում, ըստ այդմ՝ մանկապարտեզը փակվել է երկու շաբաթով։
Կարդացեք նաև՝
Սուլդայի մանկապարտեզը կփակվի, ջրծաղիկի դեպքեր են գրանցվել
Ախալքալաքում երեխաների շրջանում ջրծաղիկ է տարածված
Ախալքալաքում կարմրուկը տարածված չէ, բայց պետք է զգույշ լինել