Ախալքալաքի մունիցիպալիտետում գրիպի դեմ պատվաստման գործընթացը շարունակվում է: Ախալքալաքի ՀԱԿ-ը ընդհանուր առմամբ կատարել է մոտ 500 պատվաստում։
Վրաստանում սեզոնային գրիպի դեմ պատվաստումը սկսվել է հոկտեմբերի երկրորդ կեսից։ Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանի խոսքով, պատվաստման սկզբում ստացել են 200 պատվաստանյութ, որոնք օգտագործել են, ապա ստացել ևս 300-ը, որոնք օրերս կսպառվեն։
Սկսվում են գրիպի դեմ սեզոնային պատվաստումները
«Եթե պահանջարկ լինի, կարող եմ մինչև ամսի 15-ը պատվիրել, և էլի կբերեն»,- նշեց Սիրանուշ Տոնականյանը։
Մունիցիպալիտետում պատվաստումները հիմնականում կատարվել են մանկավարժների, մանկապարտեզների դաստիարակների, բուժանձնակազմի, շաքարային դիաբետով հիվանդների, դիալիզ ստացողների և այլ ռիսկային խմբերի համար: Թվարկված կատեգորիաների պատվաստումները պարտադիր չեն, դրանք արվում են ըստ ցանկության:
Ինչպես նաև նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը գրիպի դեմ պատվաստումն անվճար է եղել ընդհանրապես բոլորի համար։ Ըստ Սիրանուշ Տոնականյանի՝ մունիցիպալիտետում նույնպես բավականին շատ են եղել պատվաստանյութը ստանալու ցանկություն հայտնող մարդիկ:
Այսօրվանից Վրաստանում սեզոնային գրիպի դեմ պատվաստումն անվճար է
«Գյուղի բուժքույրերը նրանց տանում են իրենց բուժկետ և պատվաստում են մարդկանց: Եթե հիմա պահանջարկ լինի, չնայած ակցիան ավարտված է, չեմ կարծում, որ խնդիր լինի, մենք կկարողանանք պատվաստել բնակչության շրջանում բոլոր ցանկացողներին: Իրականում սա շատ ճիշտ որոշում է, եթե խելամտորեն մոտենան դրան, մենք ամեն տարի պատվաստում ենք մեր անձնակազմին և շատ գոհ ենք»,- նշեց նա։