Ամանորյա զարդարանքի գնման մրցույթը կայացել է առաջին անգամից, այն շահել է «Ջեո Սթրիմ» ՍՊԸ-ն 56`700.00 լարիի չափով։ Հիմա ընթացքի մեջ է ընտրության/գնահատման գործընթացը:
Նշենք, որ մրցույթը հայտարարվել էր նոյեմբերի 10-ին 60 000 լարիի չափով։ Սկզբում աճուրդում շահել էր «Gold777» ընկերությունը, սակայն հետագայում որակազրկվել էր։ Այնուհետև պոտենցիալ հաղթող է ճանաչվել «Ջեո Սթրիմ» ընկերությունը, երկրորդը՝ ըստ նվազագույն առաջարկած գումարի, եթե գնահատման գործընթացում ընկերությունն ընդունվի, այն կզբաղվի քաղաքի ամանորյա զարդարմամբ։
Մրցույթի համաձայն՝ ենթադրվում է.
Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի խոսքով, առկա մեծ տոնածառը նախատեսվում է տեղադրել Խաս Բախչա կենտրոնական զբոսայգում, մեկ 5 մետրանոց տոնածառ՝ վերակառուցված Ջիվանու պուրակում, ևս մեկը՝ գուցե զինվորական ավանում։
«Դեկտեմբերի 25-ին տոնական միջոցառում ենք ունենալու, մինչ այդ ամեն ինչ պետք է պատրաստ լինի: Միջոցառման մասին ավելի մանրամասն կտեղեկացնենք ավելի ուշ: Քաղաքի կենտրոնական հատվածում կտեղադրենք մեր ունեցած զարդարանքները, ինչպես նաև այնտեղ, որտեղ կլինի գլխավոր տոնածառը»,- մեկնաբանեց Մակարյանը։