Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը և Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանն այսօր պատվաստվեցին Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում անցկացված «Կորոնավիրուսային կանոնակարգերի պահպանում» միջոցառման շրջանակներում։

Ելույթ ունենալով միջոցառման բացմանը, Մելքոն Մակարյանն ասաց, որ բնականոն կյանքին վերադառնալու համար բոլորը պետք է պատվաստվեն, և բոլորին հորդորեց հետևել իր օրինակին։

«Ամբողջ աշխարհում և մեր երկրում մենք պայքարում ենք կորոնավիրուս կոչված վիրուսի դեմ։ Մեր բնականոն կյանքին վերադառնալու համար մենք պետք է մեր ներդրումն ունենանք։ Վերջին օրերին մեզ մոտ և՛ կորոնավիրուսից մահացությունների թիվը, և՛ հիվանդությունների դեպքերը ավելացել են: Բոլորին խնդրում եմ ընդունել մեր պետության կազմակերպած մարտահրավերը և պատվաստվել»,- ասաց Մելքոն Մակարյանը։

«Sinopharm»-ով պատվաստվելուց հետո քաղաքապետն իրեն լավ էր զգում:

melkon vakcinacya

Պատվաստվել է նաև խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, նա ընդունել է «Pfizer»-ի առաջին դեղաչափը.

«Ես արդեն որոշել էի պատվաստվել և այս օրը համընկավ իմ որոշման հետ: Այսօր լավ օր, է և լավ ստացվեց, իմ ցանկությունն ու միջոցառումը համընկան, լավ է, որ պետությունը նման հնարավորություն տվեց, ես ինձ լավ եմ զգում, հուսով եմ, որ այսպես լավ էլ կլինի: Այս հիվանդության դեմ պայքարի այլ մեթոդ գոյություն չունի»,- ասաց Սամվել Մանուկյանը։

manukyan vakcinacya

Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին ասաց, որ Ախալքալաքում այս միջոցառումը շատ կարևոր է, քանի որ այս շրջանը, երկրում ունի պատվաստման ամենացածր ցուցանիշը։

«Այսօր մեծ հետաքրքրություն կա Ախալքալաքում, ես չէի սպասում նման արդյունքի, և սա շատ լավ է, կարծում եմ, որ այսօրվա ակցիան օրինակ կհանդիսանա թե Ախալքալաքի, թե ամբողջ Սամցխե-Ջավախքի այլ բնակիչների համար և պատվաստման տեմպը կարագանա և մենք ավելի շատ պատվաստված մարդիկ կունենանք: Սա բնականոն կյանքին վերադառնալու միակ ճանապարհն է»,- ասաց Բեսիկ Ամիրանաշվիլին։

Այսօր այս միջոցառման արդյունքում Ախալքալաքում պատվաստվեց մոտ 120 մարդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է հանդիսանում։