Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի 4 դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 3 848: Ընդ որում 306-ը՝ Ախալքալաքում, 134-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 29 նոր դեպք։
Ադիգենի` 2,
Ախալցիխե` 12,
Բորժոմի` 10,
Ասպինձա` 1,
Ախալքալաքում` 4 և
Նինոծմինդայում` 0:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 606 անձ:
Ախալցիխեում՝ 170,
Բորժոմիում՝ 195,
Ադիգենում՝ 76,
Ասպինձայում՝ 60,
Ախալքալաքում՝ 95,
Նինոծմինդայում՝ 10:
Կարանտինային գոտիներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում։
COVID հյուրանոցում՝ 31 մարդ, իսկ COVID կլինիկայում՝ 133 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 178 մարդ, մահվան դեպք չի գրանցվել։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 2591, մահվան դեպքերը՝ 41։
Այս պահի դրությամբ սպասվում է 44 թեստի պատասխան։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 71 անձ, ընթանում է փորձաքննություն։