Օզուրգեթիի մունիցիպալիտետի Լաիթուրի գյուղում 700 դատապարտյալների համար նոր բանտ է կառուցվել։ Բանտում հնարավորություն կլինի առցանց դասախոսությունների հաճախել, սպորտով զբաղվել և հանգստանալ։

Քրեակատարողական հիմնարկի մասին տեղեկությունը տարածում է Արդարադատության նախարարությունը։ Գերատեսչությունից հայտնում են, որ բացի բանտախցերից, ՔԿՀ-ում կառուցվել է սպորտային ենթակառուցվածք, հանգստի գոտի, ժամանակակից բուժմաս, դասախոսությունների հեռահար ունկնդրման թվային համալսարանի լսարան, նույնիսկ Արդարադատության տան փոքրիկ մասնաճյուղ։

«Քրեակատարողական հիմնարկը լիովին համապատասխանում է Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի կանխարգելման եվրոպական կոմիտեի հանձնարարականներին»,- ասվում է հայտարարության մեջ։