Վրաստանի եկամուտը հունվար-մայիս ամիսներին բեռնատարների տարանցումից կազմել է գրեթե 73,2 մլն լարի, – հայտնում է bm.ge-ն։
Հաշվետու ժամանակահատվածում Վրաստանի տարածքով երթևեկել է 209,1 հազար բեռնատար։ 2023 թվականի հունվար-մայիսի համեմատ աճը կազմել է մոտ 4%։
Միայն մայիսին վրացական միջանցքի օգտագործման համար բյուջե է մուտքագրվել մոտ 16,3 մլն լարի։ Տարանցիկ ճանապարհով երկիրը հատել է 46,6 հազար բեռնատար։
Բեռնատարների տարանցումից ճանապարհներից օգտվելու վճարը կազմում է 350 լարի։
2023 թվականին վրացական միջանցքով անցել է մոտ 520 հազար ծանր բեռնատար, իսկ եկամուտները կազմել են մոտ 182 միլիոն լարի։