Հունվարի 7-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1612 նոր դեպք:
Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 235 491 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 419 պացիենտ:
Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 223 695 մարդ: Վարակից մահացել է ևս 28 մարդ, ընդհանուր՝ 2694:
Կարանտինում է գտնվում 491 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ` 3992 մարդ, իսկ կովիդ-հյուրանոցներում` 742 հոգի: