Ինչպես հաղորդվում է Վրաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում, Ամերիկան կֆինանսավորի Վրաստանում ուղղակի օտարերկրյա ներդրումների ներգրավումը:
Վրաստանի տնտեսությունը ճգնաժամի մեջ է կորոնավիրուսի համաճարակի պատճառով, ուստի ԱՄՆ-ը որոշեց աջակցել՝ խթանելով վրացական տնտեսության մեջ ներդրումներ կատարելու հնարավորությունները:
«Հետ-համաճարակային ժամանակահատվածում Վրաստանի մասնավոր հատվածին վերականգնելու համար ԱՄՆ կառավարությունը կֆինանսավորի OCO Global-ը` օտարերկրյա ներդրումային խորհրդատվություն, որը կբացահայտի և կխթանի վրացական տնտեսության մեջ բարձր վարձատրվող ներդրումների հնարավորությունները: Դա կօգնի նաև միջազգային խոշոր ներդրողների շրջանում երկրի միջազգային տնտեսության ներուժի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը:
ԱՄՆ կառավարությունը տրամադրում է այս ֆինանսավորումը USAID-ի միջոցով և աշխատում է «Արտադրել Վրաստանում» ընկերության հետ` օտարերկրյա ուղղակի ներդրումներ ներգրավելու վրացական տնտեսություն», – ասվում է Վրաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում: