Վրաստանի հարավում այսօր 3,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։

Ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 15:00-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Սամեբա գյուղի մոտ՝ Դմանիսիի և Նինոծմինդայի (Քվեմո-Քարթլիի և Սամցխե-Ջավախքի շրջաններ) սահմանին։

Վերջին շրջանում Սամեբա գյուղը դարձել է ակտիվ սեյսմիկ գոտի։ Այնտեղ ցնցումներ են տեղի ունենում գրեթե ամեն օր։

Այս տարածքում ամենաուժեղ երկրաշարժը գրանցվել է փետրվարի 13-ի երեկոյան։ Նրա ուժգնությունը կազմել է 6,1 մագնիտուդ։ Դրան հաջորդել են մի շարք հետցնցումներ, որոնցից ամենաուժեղը եղել է 4,5 ուժգնությամբ։ Դմանիսիի մունիցիպալիտետում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով վնասվել է դպրոցի շենքը եւ մոտ 20 տուն։