Հոկտեմբերի 27-ին Մցխեթա քաղաքում կայացած «Աշնան ռիթմներ» պարի փառատոնի ժամանակ «Բեժանո» պարի համույթի պարուսույց Յուրա Յայլոյանը պարգևատրվել է «Ամագդարի» շքանշանով։
«Բեժանո» պարի համույթը հրավիրվել էր պարարվեստի միության կողմից կազմակերպած «Աշնան ռիթմներ» պարի փառատոնին։
Յուրան 15 տարի է զբաղվում է պարով, 2013 թվականին ստեղծել է «Բեժանո» պարի համույթը և արարելով մինչ այսօր մասնակցում է տարբեր փառատոնների և մրույթների։
«Ինձ համար շատ մեծ պարգև էր այն, որ գնահատվեցի, իմ աշապատանքը գնահատվեց, դա ավելի մեծ պատասխանատվություն է, որպեսզի ավելի շատ աշխատենք, ավելի շատ մասնակցենք փառատոնների։ Դա ոչ միայն իմ պարգևն է, այլև իմ աշակերտների և նրանց ծնողների։ Ես միշտ զգացել եմ նրանց աջակցությունը, ինձ համար մեծ պատիվ էր, որ գնահատվեցի», – ասում է Յուրան։
Համույթում գործում է երկու խումբ՝ մեծերի և փոքրերի։ Մեծերի խմբում 20 հոգի է պարում, իսկ փոքրերի խմբում՝ 50։ Շաբաթական երկու պարապմունք են անցկացնում, բայց եթե փառատոնի են մասնակցելու, ապա՝ ավելի հաճախակի։ Յուրան նշում է, համույթի բացման օրվանից աշակերտի պակաս չի եղել, գյուղի երեխաները մեծ սիրով են հաճախում, քանզի գյուղում նրանց համար այլ զբաղմունքի վայր չկար, մինչ վերջերս բացված «Արմաթ»։ Մասնագիտական դադար ունեցել են միայն կորոնավարակի ժամանակ։
«Բեժանո» պարի համույթը Վրաստանի տարբեր քաղաքներում մասնակցել է բազմաթիվ փառատոնների։
«Մասնակցել ենք տարբեր փառատոնների, ունեցել են 1-ին, 2-րդ, 3-րդ, գրապմրիի մարցանակցեր։ Երեխանները ստացել են պատվոգրեր և գավաթներ։ Հիմա խումբը ստացել է հրավեր, ամառվա ընթացքում Բուլղարիա, Ռումինիա, Թուրքիա և այլ երկրներ, ըստ ցանկության երեխաների, պարարվեստի մության աջակցությամբ կարող ենք մասնակցել փառատոնների»,- հավելում է Յուրա Յայլոյանը։
Յուրան արդեն երկրորդ տարին է նաև Բեժանո գյուղի հանրային դպրոցի տնօրենն է։ Ավարտել է Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի պարարվեստի բաժինը։ 2014 թ․ին ընդունվել և ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղը, իսկ 2019 թ․ ստացել է պարուսույց մանկավարժի բակալավրի աստիճան։
2014-2019 թթ․ ուսմանը զուգընթաց աշխատել է Ախալքալաքի կրթամշակույթային երիտասարդական կենտրոնում որպես պարուսույց։ 2019-2020 թթ․ աշխատել է Կրասնոդարի Ռուսաստանի հայերի միությունում կրկին որպես որպես պարուսույց։ 2015 թվականից սկսել է աշխատել Բեժանո գյուղի հանրային դպրոցում, որպես երգի ու պարի առարկայի ուսուցիչ։